ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Բրիտանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Բրիտանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը
20.10.2020 | 16:23

Բրիտանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը։ Թվիթերում Ռաաբը գրել է. «Զրույց ունեցա Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որպեսզի քննարկեմ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը Միջերկրականի արևելյան շրջանում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրավիճակը Լիբիայում»։ Ավելի վաղ Բրիտանիան կոչ էր արել դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և աջակցություն էր հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Դիտվել է՝ 2437

Մեկնաբանություններ